Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Առողջապահության նախարարն այցելել է Անդրիաս Ղուկասյանին

    Առողջապահության նախարարն այցելել է Անդրիաս Ղուկասյանին

    13.02.2013| 17:36
    Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կրկին այցելել է ՀՀ նախագահի թեկնածու, 24 օր հացադուլում գտնվող Անդրիաս Ղուկասյանին։ Նախարարը տեղեկացրել է, որ հացադուլի այս փուլում ցանկացած պահի նրա օրգանիզմում կարող են անշրջելի փոփոխություններ տեղի ունենալ և ուղեկցվել ծանր հետևանքներով։
  • Հարկավոր է իրերին նայել` ինչպես կան

    Հարկավոր է իրերին նայել` ինչպես կան

    13.02.2013| 16:17
    ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Թբիլիսիում մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության՝ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հարցին, ասել է, որ նախևառաջ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն Լեռնային Ղարաբաղի` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ, որը կոչ է անում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը:
  • Հայրիկյանը, վերստին Հայրիկյանը

    Հայրիկյանը, վերստին Հայրիկյանը

    13.02.2013| 16:04
    Մի քանի օր առաջ, երբ Պարույր Հայրիկյանը Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին միավորվելու կոչ էր արել` հօգուտ իրեն, Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ, դադար էր վերցրել և ոչ համաձայնել էր, ոչ մերժել, Հրանտ Բագրատյանը պատասխանել էր ուղիղ` ոչ, բացի այդ ասել էր, որ Հայրիկյանը հրապարակում է իրենց գաղտնի խոսակցությունները:
  • Հինգ տարի անց կամ` ինչ մնաց Շարժումից

    Հինգ տարի անց կամ` ինչ մնաց Շարժումից

    13.02.2013| 12:55
    Հինգ տարի առաջ այս օրերին հազարավոր մարդիկ, որոնք օրեր ու գիշերներ էին անցկացնում Ազատության հրապարակում, սիրո և եղբայրության պարուրող մթնոլորտում, դժվար թե պատկերացնեին, որ ընդամենը հինգ տարի հետո, Համաժողովրդական շարժումը, այդպես էլ չկարողանալով գալ իշխանության, իր շարքերից քայլ առ քայլ վանելու է նվիրյալ, վճռական, պայքարող բազում համակիրների և վերածվելու է շարքային մի կուսակցության: Ավելի շուտ` կուսակցության ձևավորելու հայտ ներկայացնելու են ոչ սեփական դիրքորոշումներով ու հրապարակային գործունեությամբ աչքի ընկած անհատները (մեկ-երկու բացառությունը` չհաշված):
  • Ձերբակալվածներից մեկը «ռեմոնտչիկ» է, մյուսը` «շոֆեր»

    Ձերբակալվածներից մեկը «ռեմոնտչիկ» է, մյուսը` «շոֆեր»

    12.02.2013| 17:24
    «Նրանցից մեկը ռեմոնտ արող, կաֆելչիկ մարդ է: Երբ Եղվարդի իմ ամառանոցն էր վերանորոգում, իրենց տաքսի էր պետք, գտել են էն մյուսին, որը իրենց տարել-բերել է: Բայց երեկ տեսա, որ կաֆելչիկը շոֆեր ա ունեցել: Հետո վթարի ենթարկվեցին- ինչ արեցին, մեքենա էր պետք:
  • Ի՞նչ կապ ունի Աշոտյանը Անդրիասի անալիզների հետ

    Ի՞նչ կապ ունի Աշոտյանը Անդրիասի անալիզների հետ

    12.02.2013| 13:26
    Այս ընտրությունները «էկզոտիկ» անվանվելու հայտը միանշանակ կարելի է բավարարված համարել: Նույնիսկ Սերժ Սարգսյանն է փոխակերպված, ՀՀԿ-երեն ասած` տրանսֆորմացված ներկայանում: Մի դեպքում` «ինքնաբուխ», մյուս դեպքում`արդեն թույլ տված բացը փորձելով նույնպես տրանսֆորմացնել` ժողովրդական բառ ու բանի կիրառմամբ:
  • ՀԱԿ-ը «մաղվում» է

    ՀԱԿ-ը «մաղվում» է

    12.02.2013| 00:28
    ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ, չի բացառվում, որ կոնգրեսում սկսված գործընթացները դուրս գան Տեր-Պետրոսյանի և իր ֆավորիտների վերահսկողությունից, որովհետև կրքերն առավել քան շիկացած են այստեղ` բոլոր ուղղություններով:
  •  «Մի՛ կրակիր, Նաթան»

    «Մի՛ կրակիր, Նաթան»

    12.02.2013| 00:17
    Թվում էր, համաշխարհային «սառույցը» որոշակի տեղատվության մեջ էր հայտնվել Բայդեն-Լավրով վերջին հանդիպման ընթացքում: Ավա՜ղ:
  • Բագրատյանի «պասաժը»

    Բագրատյանի «պասաժը»

    12.02.2013| 00:00
    Մերը մեզ քիչ էր` ընտրությունների հոգեմաշ ընթացքը, դրանից առաջ Գագիկ Կոլյայիչի դասից փախչելու, վերջին դասին ներկա չլինելու քայքայիչ մարաթոնը, սրան էլ գումարվեց Հայրիկյանի դեմ մահափորձը` բոլոր «անդառնալի» հետևանքներով:
  • Րաֆֆիի «ստվերային» թիմը

    Րաֆֆիի «ստվերային» թիմը

    11.02.2013| 20:14
    Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը հետաքրքիր «նրբերանգներով» է ուղեկցվում` անմիջական շփումներ, բարևներ, համբույրներ: Իրականում, ինչպես մեզ հայտնի դարձավ, Հովհաննիսյանի քարոզարշավի ու մնացյալ քաղտեխնոլոգիաների մշակման ու ճիշտ կիրառման համար բավականին լուրջ թիմ է աշխատում: